Մեկնեք անմոռանալի ճանապարհորդության դեպի Կիզիլ-Կորգոնի հմայիչ կիրճերը։ Բնության այս տպավորիչ հրաշքը գտնվում է Կոկոմերեն գետի հովտում՝ Կիզիլ-Կորգոն գյուղի մոտ։ Ղրղզերեն «Կիզիլ-Կորգոն» անունը նշանակում է «կարմիր ամրոց» և դիպուկ արտացոլում է կիրճերի հմայիչ գուներանգները։
Բնության սիրահարների և նոր վայրեր բացահայտողների շրջանում սիրված այս կիրճերը մարմնավորում են Ղրղզստանի բնապատկերների վեհ գեղեցկությունը։ Անցեք կիրճերով և հիացեք կարմիր ժայռերի ուշագրավ ձևերով։ Դրանք միլիոնավոր տարիների ընթացքում կերտվել են բնության ուժերի ազդեցությամբ։
Կիրճերից այն կողմ բացվում են Կոկոմերեն գետի և շրջակա վեհ լեռների լայնարձակ տեսարանները։ Այս վայրն իսկական հանգրվան է լուսանկարիչների համար, որոնք ցանկանում են պատկերել Ղրղզստանի անաղարտ բնության խստաշունչ վեհությունը։
Ճամփա ընկեք նոր բացահայտումների հետևից․ Կիզիլ-Կորգոնի կիրճերում բնությունն իր նուրբ արվեստով ասես քանդակել է հենց երկիրը։ Դրանք դրախտային վայր են ոտքով արշավների սիրահարների և հանգրվան՝ անխաթար գեղեցկություն փնտրողների համար։ Այս կիրճերում արտացոլվում է Ղրղզստանի ողջ հմայքը։







