Մոլդո-Աշու լեռնանցք՝ ճանապարհ դեպի Սոն-Կուլ լիճ

Այցելություններ: 7172

Մոլդո-Աշուն Ղրղզստանի ամենաարկածային լեռնանցքներից է․ այն հայտնի է անցման դժվարությամբ ու պարգևած սուր զգացողություններով։ Այն սիրված է թե՛ հեծանվորդների, թե՛ մեքենա վարելու սիրահարների շրջանում։ Լեռնանցքը հատկապես հայտնի է յոթ մակարդակով ձգվող ոլորապտույտ ճանապարհով, որը գրավում է ադրենալին ու սուր զգացողություններ փնտրողներին։

Նարինի մարզում գտնվող Մոլդո-Աշու լեռնանցքով անցնող ճանապարհը տանում է դեպի հանրահայտ Սոն-Կուլ լիճ։ Մոտ 3243 մ բարձրությունը Տյան Շանի ու Պամիրի լեռների համար գուցե սովորական է, բայց լեռնանցքը հաղթահարելը հեշտ չէ։ Կտրուկ վերելքը հաճախ ծածկվում է ամպերով կամ խիտ սպիտակ մառախուղով, և ամեն շրջադարձ անսպասելի բացահայտում է բերում։

Շատ ճանապարհորդներ Մոլդո-Աշուն համարում են Ղրղզստանի ամենագեղատեսիլ լեռնանցքներից մեկը։ Վերևից երևում են ձյունածածկ գագաթներ, բարձր եղևնիներով պատված լանջեր ու ծաղկած հովիտներ։ Բլուրների միջով ոլորվող լեռնային առվակներն ամբողջացնում են այս գեղեցիկ տեսարանը։

Հարցեր կան:

Կապ մեզ հետ

Ասա մեզ, թե ուր ես ուզում գնալ: Մենք կօգնենք ձեզ ձևավորել ճանապարհորդությունը:

Բիշքեկ, Ռազակով 49

Ձեր հաղորդագրությունը ապահով կերպով կպահվի մեր թիմի վերանայման համար: