Սարի-Տո լեռնաշղթայի սկզբնական անունը ղրղզերեն նշանակում է «դեղին լեռներ»։ Սակայն տպավորիչ ու վառ բնապատկերի շնորհիվ դրան ավելի շատ սազում է «ծիածանի լեռներ» անվանումը։ Գույնզգույն տորթի շերտեր հիշեցնող այս լեռները հիացնում են բնական երանգների բազմազանությամբ։ Այստեղ կտեսնեք թրծակավի, փիրուզի, ցիտրինի, զմրուխտի և ավազի երանգներ, ինչպես նաև սև ու մանուշակագույն գույներ։
Լեռները միլիոնավոր տարիներ առաջ ձևավորվել են Սարմատական ծովի հնագույն հատակից։ Մերկացած ապարներն օքսիդացել են՝ ստեղծելով այսօր տեսանելի գրավիչ գունապնակը։ Սարի-Տո լեռներում շատ են բրածոները, այդ թվում՝ հետերոդոնտ փափկամարմինների խեցիներն ու նախապատմական բույսերի մնացորդները։ Տեղացիները դրանք սիրով անվանում են «խեցիների լեռ»։







