Ղրղզ-Աթայի ազգային պարկ․ գիհու անտառներ և ջրվեժներ

Այցելություններ: 6003

Ղրղզստանի Ալայի հարավային լեռնաշղթայի հմայիչ բնության գրկում է գտնվում Ղրղզ-Աթայի ազգային պարկը՝ կանաչ բնապատկերներով ու աստիճանաձև ջրվեժներով մի դրախտավայր։
1992 թ. հիմնադրված պարկը զբաղեցնում է ավելի քան 11 000 հեկտար տարածք։ Այն ապաստան է յուրահատուկ բույսերի ու կենդանիների համար և գեղատեսիլ հանգստավայր՝ բնության սիրահարների համար։

Պարկի միջով հոսում է Ղրղզ-Աթա գետը։ Այն ոլորվում է հովտով՝ ճանապարհ բացելով գունավոր մարմարի շերտերով զարդարված կրաքարային ժայռերի միջով։ Լանջերը ծածկված են բնապահպանական բացառիկ արժեք ունեցող գիհու անտառներով, որոնց բույրը լցնում է լեռնային մաքուր օդը։

Պարկը հարուստ կենսաբազմազանություն ունի․ այստեղ բույսերի ու կենդանիների բազմաթիվ տեսակներ են հանդիպում։ Ուշադիր դիտողները կարող են ժայռերի ելուստներին նկատել աչքից հեշտությամբ վրիպող արջամկներ կամ հիանալ կապույտ երկնքում ճախրող արծիվներով։

Պարկի հմայքն ամբողջացնում են ղրղզ հովիվները, որոնք այստեղ շարունակում են ապրել ավանդական ձևով։ Նրանց ամառային ճամբարները սփռված են պարկի տարածքում։ Այցելուներն այնտեղ կարող են ծանոթանալ հովիվների մշակույթին և գուցե նաև համտեսել թարմ պատրաստված կումիս՝ զամբիկի կաթի խմորմամբ ստացվող ըմպելիք։

Արկածների սիրահարներին սպասում է խնամված արահետների ցանց, որն անցնում է գիհու անտառներով և տանում դեպի թաքնված ջրվեժներ։ Ամենահայտնին 20 մետր բարձրությամբ Ղրղզ-Աթայի ջրվեժն է։ Աստիճանաձև թափվող ջրի որոտն ու զովացնող ջրափոշին սրում են զգայարանները։

Ղրղզ-Աթայի ազգային պարկ այցելելով՝ ոչ միայն կվայելեք գեղատեսիլ բնությունը, այլև ավելի լավ կճանաչեք ղրղզական մշակույթն ու բնության գեղեցկությունը։ Այստեղ անմոռանալի տպավորություններ են սպասում բոլորին՝ թե՛ նրանց, ովքեր հանգիստ են փնտրում սոսափող սոճիների մեջ, թե՛ նրանց, ովքեր ցանկանում են կազդուրիչ արշավն ավարտել շունչ կտրող ջրվեժի մոտ։

Հարցեր կան:

Կապ մեզ հետ

Ասա մեզ, թե ուր ես ուզում գնալ: Մենք կօգնենք ձեզ ձևավորել ճանապարհորդությունը:

Բիշքեկ, Ռազակով 49

Ձեր հաղորդագրությունը ապահով կերպով կպահվի մեր թիմի վերանայման համար: