Կարակոլի Դունգանական մզկիթը՝ ճարտարապետություն և ուղեցույց այցելուների համար

Այցելություններ: 6915

Ղրղզստանի Կարակոլ քաղաքում այցելեք Դունգանական մզկիթ և բացահայտեք մշակույթների հմայիչ համադրությունը։ Իսիկ-Կուլի պատմական միջավայրում գտնվող մզկիթում չինական ճարտարապետության նրբագեղությունը ներդաշնակորեն միահյուսվում է ղրղզական մշակութային ժառանգությանը։

Դունգանական մզկիթի պատմությունը սկսվում է 1877 թվականից, երբ դունգան փախստականներն ապաստան էին փնտրում Կարակոլում։ 1907 թվականին Պեկինից եկած ճարտարապետ Չոու-Սին հմուտ շինարարների խմբի հետ ձեռնամուխ եղավ մզկիթի կառուցման հավակնոտ ծրագրի իրականացմանը։ Շինանյութերը՝ Տյան Շանի եղևնու, թեղու, տեղական բարդու և ընկուզենու փայտը, խնամքով էին ընտրված։ Դրանցով ստեղծվեց Չինաստանի Ցին դարաշրջանի ճարտարապետությունն արտացոլող գլուխգործոց։

Մզկիթի կառուցվածքի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ այն կառուցվել է առանց մեխերի։ Բոլոր մասերը հմտորեն միացված են բարդ կտրվածքների և ակոսների միջոցով։ Մզկիթն ունի ավանդական ուղղանկյուն հատակագիծ՝ բազմաթիվ սյուներով։ Խնամքով տեղադրված պատուհանները ներսը լցնում են լույսով ու ջերմությամբ։ Արևմտյան հատվածում պատուհաններ չկան․ այդ խորհրդանշական լուծումն աղոթողների ուշադրությունն ուղղում է դեպի ներս։

Մզկիթի գեղեցկությունն առանձնապես ընդգծում են քիվերի երկայնքով ձգվող զարդանախշերը։ Այս բարդ հորինվածքները ներկայացնում են չինական դիցաբանության տեսարաններ՝ վիշապներով, փյունիկներով, առյուծներով և առասպելական արարածներով։ Դրանցից յուրաքանչյուրը մզկիթը պահպանում է չար ոգիներից։

Մզկիթի կառուցման մեջ օգտագործված յուրաքանչյուր գույն ու նյութ խորհրդանշական նշանակություն ունի։ Պատերն արքայական մանուշակագույն են, իսկ վառ կարմիր սյուները կոչված են վանելու աղետներն ու չար ոգիները։ Կանաչ տանիքը խորհրդանշում է բարգավաճում և երջանկություն։ Կանաչ ու դեղին ներկված փորագիր նախշերը հարստության և մեծության խորհրդանիշներ են։

Դունգանական մզկիթը չինական մշակույթի հարստության և ղրղզական ժառանգության կենդանի վկայությունն է։ Արդեն ավելի քան մեկ դար գերբնական պահապանները հսկում են ճարտարապետական այս գոհարը։ Նրանք այն պարուրում են խաղաղությամբ ու անդորրով, որոնք զգում է յուրաքանչյուր հյուր և այցելու։

Հարցեր կան:

Կապ մեզ հետ

Ասա մեզ, թե ուր ես ուզում գնալ: Մենք կօգնենք ձեզ ձևավորել ճանապարհորդությունը:

Բիշքեկ, Ռազակով 49

Ձեր հաղորդագրությունը ապահով կերպով կպահվի մեր թիմի վերանայման համար: