Բոոմի կիրճը՝ Չույի և Իսիկ-Կուլի մարզերը կապող ճանապարհին

Այցելություններ: 15 968

Բացահայտեք Բոոմի կիրճի ապշեցուցիչ բնությունը՝ Ղրղզստանի Տյան Շան լեռների սրտում։ Շունչ կտրող այս վայրը հայտնի է իր գեղատեսիլ բնապատկերներով ու հարուստ մշակութային ժառանգությամբ։ Այն երկրի այն վայրերից է, որոնք անպայման արժե այցելել։

Բոոմի կիրճը շրջապատված է բարձր գագաթներով ու փարթամ մարգագետիններով և բնության գրկում հանգստանալու սիրահարների նախընտրած վայրերից է։ Այստեղ կարող եք ոտքով արշավի գնալ, ձիավարել կամ վրաններ խփել ու ճամբարել։ Բոոմի կիրճում տարածված է դարձել նաև լաստերով գետն ի վար իջնելը՝ ռաֆթինգը։

Բոոմի կիրճն առանձնանում է իր յուրօրինակ ժայռագոյացություններով, որոնք կերտել են տարածքով անցնող արագահոս գետերը։ Տպավորիչ այս ժայռերը ձևավորվել են միլիոնավոր տարիների ընթացքում և դարձել կիրճի բնորոշ տեսքի անբաժանելի մասը։

Բնական շքեղությունից բացի, Բոոմի կիրճն ունի հարուստ մշակութային ժառանգություն։ Տարածքում մի քանի պատմական վայրեր կան, այդ թվում՝ հնագույն ժայռապատկերներ, որոնք պատմում են տեղանքի երկար ու հետաքրքրաշարժ անցյալի մասին։ Այցելելով այդ վայրերն ու շփվելով տեղացիների հետ՝ ավելի լավ կծանոթանաք տեղի մշակույթին ու պատմությանը։

Բոոմի կիրճը Ղրղզստանի իսկապես հիացնող վայրերից է։ Անկախ նրանից՝ բնության գրկում արկածներ եք փնտրում, ցանկանում եք ծանոթանալ մշակութային ժառանգությանը, թե պարզապես կտրվել առօրյա եռուզեռից, այս շունչ կտրող կիրճը կհմայի ցանկացած տարիքի այցելուի։ Եթե ուղևորություն եք ծրագրում դեպի Ղրղզստան, անպայման ներառեք Բոոմի կիրճը ձեր երթուղում։ Սեփական աչքերով տեսեք այս ուշագրավ բնապատկերի հրաշալի շքեղությունը։

Հարցեր կան:

Կապ մեզ հետ

Ասա մեզ, թե ուր ես ուզում գնալ: Մենք կօգնենք ձեզ ձևավորել ճանապարհորդությունը:

Բիշքեկ, Ռազակով 49

Ձեր հաղորդագրությունը ապահով կերպով կպահվի մեր թիմի վերանայման համար: