Ակ-Սայի սառցադաշտը բնության ուշագրավ հրաշք է․ այն գտնվում է Բիշքեկի մոտ՝ գեղատեսիլ Ալա-Արչայի կիրճում, 3500 մ բարձրության վրա։ Հանրահայտ Ղրղզական Ալա-Տո լեռնաշղթայում գտնվող այս սառցադաշտը գեղեցիկ կիսապայտի ձև ունի։ Լեռների յուրահատուկ աշխարհագրական դիրքը խանգարում է հարավային քամիներին ներթափանցել հովիտ, ինչի շնորհիվ սառույցի հսկայական շերտ է կուտակվում։
Ակ-Սայի սառցադաշտի տարածքում լեռնագնացությունն ու տեղանքի ուսումնասիրությունը հեշտացնելու համար չորս բազային ճամբար է ստեղծվել։ Դրանցից ամենահայտնին Ռացեկի լեռնային ապաստարանն է։ Սառցադաշտով արշավները սիրված են ամբողջ աշխարհից ժամանող ճանապարհորդների շրջանում․ այստեղ ավելի քան 80 մշակված երթուղի կա։ Տարածքի ամենաբարձր ու գրավիչ գագաթներից են Սեմյոնով-Տյան-Շանսկին (4875 մ), Կորոնան (4860 մ), Սվոբոդնայա Կորեան (4740 մ), Բայլյան-Բաշին (4700 մ), Սիմագինան (4400 մ) և Բոքսինգը (4240 մ)։







