2022 թ. հունիսի 16-ին Ջալալ-Աբադի մարզի Մայլու-Սու քաղաքում, որտեղ նախկինում ուրան էին արդյունահանում, նշեցին նոր թանգարանի բացումը։ Այն նվիրված է Մայլու-Սուի պատմությանն ու Ղրղզստանի ուրանի արդյունահանման ժառանգությանը։
Թանգարանում այցելուները կարող են ակտիվորեն մասնակցել պատմության պահպանմանը՝ տրամադրելով պատմական նյութեր և ձայնագրման խցիկում ներկայացնելով իրենց պատմություններն ու հիշողությունները։ Նրանց մասնակցությունը խրախուսում են նաև բաց քննարկումները, որոնց թեմաներից են ճառագայթային անվտանգությունը և ուրանի պոչամբարների տարածքների վերականգնումը։ Մշակութային զբոսաշրջությունը խթանելու նպատակով ստեղծված թանգարանը պատրաստվում է դառնալ քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մասը։
Մայլու-Սուի մշակութային կյանքում այս նշանակալի ձեռքբերումը քաղաքի զարգացման ֆորումի ջանքերի արդյունքն է։ Ֆորումի նպատակն էր կյանքի կոչել քաղաքի ներդրումային հնարավորությունները և խթանել սոցիալ-տնտեսական ու բնապահպանական առաջընթացը։
Թանգարանը գտնվում է Մայլու-Սուի կենտրոնում՝ «Մշակույթի տանը»։







