Լենինի գագաթը՝ ուղեցույց ճանապարհորդների համար

Այցելություններ: 6620

Ղրղզստանի սրտում վեհորեն խոյացող Լենինի գագաթը գրավիչ մարտահրավեր է և բարձրալեռնային արկածների խորհրդանիշ։ Այն գտնվում է Ակ-Սայի շրջանի շունչ կտրող բնապատկերների մեջ՝ Պամիրի լեռների եզրին։ Այստեղից կարող է սկսվել ձեր անմոռանալի ճանապարհորդությունը լեռնագնացության աշխարհում։

Լենինի գագաթը յուրահատուկ կերպով համադրում է հասանելիությունն ու ոգևորությունը թե՛ նոր բարձունքների ձգտող սկսնակների, թե՛ նոր մարտահրավերներ փնտրող փորձառու լեռնագնացների համար։ Այն գրավում է ոչ միայն իր բարձրությամբ։ Հաղթանակների ու ընկերության պատմություններն այստեղ միահյուսվում են Ղրղզստանի հարուստ քոչվորական ժառանգության հետ ունեցած խոր կապի հետ։

Լենինի գագաթը հատկապես գրավում է բարձրալեռնային վերելքներում առաջին քայլերն անողներին։ Արշավախումբը ճանապարհ է ընկնում բազային ճամբարից՝ աշխույժ ու ընկերական մի միջավայրից։ Գագաթի առանձնահատկություններից մեկը բազային ճամբարի հասանելիությունն է։ Մեքենայով կարելի է հասնել անմիջապես բազային ճամբար՝ առանց ոտքով ծանր արշավների։ Արտասահմանից ժամանողների ճանապարհն էլ հեշտացնում է Օշի միջազգային օդանավակայանի մոտիկությունը։

Լենինի գագաթի ստվերում բացվում է խորդուբորդ լեռնաշխարհի շունչ կտրող համայնապատկեր։ Կանաչ մարգագետիններն այստեղ հանդիպում են Պամիրի բարձրաբերձ գագաթներին։ Բազային ճամբարի մեղմ ջերմությունը կտրուկ տարբերվում է վերևում սպասվող խիստ պայմաններից ու դժվարություններից։

Լենինի գագաթն ունի տարբեր պատրաստվածության լեռնագնացների համար նախատեսված երթուղիներ։ Դրանց շնորհիվ այն հարմար ուղղություն է թե՛ սկսնակների, թե՛ փորձառուների համար։ Բնության ձևավորած ուղիներով անցնելիս կարող եք տարերքի դեմ պայքարում փորձել ձեր ուժերը և անմոռանալի հիշողություններ ձեռք բերել։

Լեռնագնացությունից բացի՝ Լենինի գագաթի շրջակայքում կարող եք ծանոթանալ ղրղզական հարուստ մշակույթին։ Քոչվոր ընտանիքների հետ նույն ճամբարում մնալով՝ կարող եք մոտիկից տեսնել նրանց առօրյան։ Խոտածածկ տարածքներով ձիավարելիս զգում եք հողի հետ դարավոր կապը, իսկ Պամիրի լեռնածալքերում կենդանանում են պատմության արձագանքները։

Սակայն Լենինի գագաթի պատմությունը հիշեցնում է նաև լեռան ահեղ ուժի մասին։ 1974 թ. ողբերգական իրադարձությունը դրա վկայությունն է։ Այն հիշեցնում է, որ լեռնային փորձություններին պետք է մոտենալ հարգանքով և պատրաստված։

Անկախ նրանից՝ փնտրում եք վերելքի ոգևորությունը, ղրղզական հյուրընկալության ջերմությունը, թե բնության վեհությամբ հիանալու պահեր՝ Լենինի գագաթը հրավիրում է ձեզ։ Բարձրացեք նրա բարձունքները և աշխարհը բացահայտեք բոլորովին նոր տեսանկյունից։

Հարցեր կան:

Կապ մեզ հետ

Ասա մեզ, թե ուր ես ուզում գնալ: Մենք կօգնենք ձեզ ձևավորել ճանապարհորդությունը:

Բիշքեկ, Ռազակով 49

Ձեր հաղորդագրությունը ապահով կերպով կպահվի մեր թիմի վերանայման համար: