Մեծ Ալա-Արչայի սառցադաշտը հետաքրքիր վայր է լեռնագնացների ու լեռների սիրահարների համար․ այստեղ հասնելու համար Ղրղզստանի հեռավոր անկյունները հասնելու կարիք չկա։ Մայրաքաղաք Բիշքեկից ընդամենը 50 կմ հեռու գտնվող այս տարածքն արկածների սիրահարներին հրավիրում է տարվա բոլոր 365 օրերին։
Սառցադաշտը գտնվում է Ալա-Արչայի ընդարձակ ազգային պարկում, ուր Բիշքեկից կարող եք հասնել կանոնավոր երթուղային տաքսիով։ Եթե լեռնագնացների ճամբարից առավոտյան մեկնեք, դեպի սառցադաշտ վերելքը մի ամբողջ օր կպահանջի։ Ամռան կեսին կամ վերջին արահետի երկայնքով կարող են առատորեն աճել ելակ ու այլ վայրի խոտաբույսեր։
Սառցադաշտի տարածքում կա Խորհրդային Միության տարիներին կառուցված հին լեռնադահուկային բազա։ Այնտեղ կարելի է անվճար գիշերել․ տրամադրվում են մահճակալներ ու վերմակներ։
Սառցադաշտն ու շրջակա լանջերը գտնվում են 3500 մ-ից մի փոքր ավելի բարձրության վրա։ Նույնիսկ ամռան ամենաթեժ շրջանում այստեղ ձյունը հասնում է ծնկներին։ Սա գրավիչ է սնոուբորդիստների, դահուկորդների և ձյունածածկ վայրերը բացահայտելու սիրահարների համար։







